Դրախտային Համշեն և Տայք, 4 օր

Երևան - Ախալքալաք- Արդահան - Օլթի - Խախովանք -Օշքվանք -Թորթումի ջրվեժ- Ճորոխ - Արդվին - Խոփա -Ֆըրթընա գետի կիրճ - Զույգ կամուրջներ -Մանչունայի ջրվեժ -Չամլըհամշեն (Հին Համշեն) - Զիլ ամրոց - Այդերի հովիտ -Բալահովիտի ջրվեժ- Տրապիզոն-Սբ.Սոֆյա եկեղեցի-Սումելա վանք- Շավշատի ամրոց -Տբետի վանք-Դոլիսխանայի եկեղեցի- Դժոխքի ձոր (Արդանուջ)- Արդահան-Ախալքալաք-Երևան

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Close
Սկիզբ Ավարտ
20.09.2024 23.09.2024
Շրջագայության արժեքը` 122000 դրամ

Արժեքը ներառում է`

  • Տրանսպորտ
  • Հյուրանոց
  • Նախաճաշ, ընթրիք
  • Էքսկուրսավար (Հայերեն)
  • Թանգարանային մուտքի վճարներ (բացի Սումելա վանքից)

Ուղարկել պատվերի հայտ

Տուրի օրական գրաֆիկը

Oր 1
Երևան — Արդահան — Օլթի — Թորթումի ջրվեժ — Խախովանք (Սբ. Աստվածածին) — Օշքվանք — Ճորոխ — Արդվին — Խոփա (գիշերակաց) Երևանից դուրս գալով՝ կանցնենք հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով, ապա Ջավախք աշխարհով: Չըլդըր (Աքթաշ) անցակետով մուտք կգործենք Արդահանի նահանգ, որտեղ պահպանվել է հնամենի բերդը, իսկ քաղաքի միջով անցնում է Քուռ գետը: Անցնելով Տայք աշխարհ՝ կտեսնենք Օլթիի ռուսական եկեղեցին, ապա՝ Խախուվանքն (Սբ. Աստվածածին)- Օշքվանքը, կհիանանք Թորթումի` 48 մետր բարձրություն ունեցող ջրվեժով ու լճով, կհասնենք Խոփա/Հոպա: Գիշերակաց Խոփայում։
Oր 2
Խոփա- Արհավիս- - Զույգ կամուրջներ- Մանչունայի ջրվեժ- Ֆըրթընա գետի կիրճ-Չամլըհամշեն (Հին Համշեն)- Զիլ ամրոց- Այդերի հովիտ-Բալահովիտի ջրվեժ- Տրապիզոն: Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները: Մուտք կգործենք Ֆըրթընա գետի կիրճ, կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է, Ապա կտեսնենք Բալահովիտի ջրվեժը։Կուղևորվենք Տրապիզոն: Ընթրիք և գիշերակաց Տրապիզոնում:
Oր 3
Տրապիզոն- (Սբ.Սոֆիա տաճար) -Սումելա վանք-մենաստան – Սբ Ամենափրկիչ-հին քաղաք- Խոփա Տրապիզոնում կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ որմնանկարներ: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում: Հետո կայցելենք Ալթընդերի հովտում՝ մոտ 300 մետր բարձրության վրա գտնվող անտառապատ տարածքի ժայռերի վրա, կառուցված Սումելա վանքը, ժողովրդի մեջ տարածված է նաև «Մարիամ Աստվածածին» անվամբ: Ըթրիք և գիշերակաց Խոփայում։
Oր 4
Խոփա — Շավշատի ամրոց — Տբետի վանք-Դոլիսխանայի եկեղեցի— Դժոխքի ձոր (Արդանուջ)- Արդահան-Երևան Խոպա քաղաքից դուրս գալով՝ կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխի հովիտը բարձունքից: Կտեսնենք մարդու և բնության ստեղծած հիանալի գեղեցկությունը՝ Ճորոխի ջրամբարները: Հաղթահարելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ, կտեսնենք տեղի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից: Այնուհետև կուղևորվենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, ապա Դոլիսխանայի եկեղեցին։ Այնուհետև ճամփա կբռնենք դեպի պատմական Արտանուջ, որտեղ կտեսնենք Դժոխքի ձորը՝ բնության կերտած հրաշալիքը: Վրաստանով վերադարձ Երևան։

Առաջիկա տուրեր

  • 77 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 3 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
  • 107 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 4 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում:
  • 132 000 դրամ

    Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Մուշում: