Արևմտյան Հայաստան 3 օր

Ծովակն Հյուսիսո լիճ, Կարս, Անի, Վան, Նավարկություն Վանա լճում, Աղթամար կղզի (Սբ․ Խաչ եկեղեցի), Բերկրիի ջրվեժ

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Close
Սկիզբ Ավարտ
01.05.2026 03.05.2026
08.05.2026 10.05.2026
22.05.2026 24.05.2026
05.06.2026 07.06.2026
12.06.2026 14.06.2026
19.06.2026 21.06.2026
26.06.2026 28.06.2026
03.07.2026 05.07.2026
10.07.2026 12.07.2026
17.07.2026 19.07.2026
24.07.2026 26.07.2026
31.07.2026 02.08.2026
07.08.2026 09.08.2026
14.08.2026 16.08.2026
21.08.2026 23.08.2026
28.08.2026 30.08.2026
Շրջագայության արժեքը` 95000 դրամ +17000 դր․ վիզա, (ԱՌԱՆՁԻՆ ՄՈՒՏՔԱՎՃԱՐՆԵՐ ՉԵՆ ԳԱՆՁՎՈՒՄ)

Արժեքը ներառում է`

  • Թանգարանային մուտքի վճարներ
  • Հյուրանոց 4*/3*
  • Սնունդ (2 անգամյա)
  • Տրանսպորտ(միկրոավտոբուս 15-17 տեղ)
  • Էքսկուրսավար(հայերեն)

Ուղարկել պատվերի հայտ

Տուրի օրական գրաֆիկը

Oր 1
- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
Oր 2
- Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
Oր 3
- Առավոտյան կտեսնենք Մուշի հին հայկական թաղամասը (Սբ. Մարինե եկեղեցի), այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ թաղված է եղել Գևորգ Չաուշը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնտեղից էլ կուղևորվենք Կարս՝ ճանապարհին տեսնելով Արաքս և Մուրց գետերի միախառնման վայրում կառուցված միջնադարյան Հովվի կամուրջ։ Կարսում կայցելենք Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Վերադարձ Երևան:

Առաջիկա տուրեր

  • 12.06.2026 - 14.06.2026 95 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 3 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
  • 133 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 4 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակ լեռով և կհասնենք Վասպուրական (Վան) նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ: Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Խալդյան Դարպաս, Վանա կատուների բուծարան: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում կամ Մուշում:
  • 12.06.2026 - 16.06.2026 155 000 դրամ

    Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ՝ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Ագռավաքար, Վանա կատուների բուծարան: Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է հազարամյա ճարտարապետական գլուխգործոց Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում: