Տուր Կոստանդնուպոլիս (Ստամբուլ) 5 օր

Տուր Կոստանդնուպոլիս (Ստամբուլ) 5 օր

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Close
Սկիզբ Ավարտ
21.10.2026 25.10.2026
20.11.2026 24.11.2026
31.12.2026 04.01.2027
Շրջագայության արժեքը` 339000 +17 000դրամ

Արժեքը ներառում է`

  • 4 Էքսկուրսիաներ
  • Էքսկուրսավար
  • Հյուրանոց 4* http://www.aspenhotelistanbul.com/
  • Նախաճաշ, ընթրիք
  • Ավիատոմս (Երևան-Ստամբուլ - Երևան)
  • ⛔️Արժեքը չի ներառում թանգարանային մուտքերի վճարները (մոտ 120 $)

Ուղարկել պատվերի հայտ

Просмотреть увеличенную карту

Տուրի օրական գրաֆիկը

Oր 1
-Մեկնում Երևանից (թռիչքը Երևանից լուսադեմին ժամը-06։15, ժամանում Ստամբուլի օդանավակայան), տեղափոխում հյուրանոց (Aspen Hotel 4*): Հանգստից հետո այցելություն` Պոլսո Հայոց պատրիարքարան՝ Սբ. Աստվածածին, Որդոց որոտման եկեղեցիներ, ինչպես նաև Գումգափուի Սուրբ Հարություն և Կետիքփաշայի Ս. Հովհաննես եկեղեցիներ, Փակ շուկա (Grandbazar), Կոնստանդինի աշտարակ։
Oր 2
-Դոլմաբահչե պալատ* (ճարտարապետները եղել են Օսմանյան կայսրությունում մեծ հռչակ վայելող հայազգի ՊԱԼՅԱՆ ընտանիքի ներկայացուցիչները), նավարկություն Բոսֆորի նեղուցով, կախված գրաֆիկից՝ կայցելենք նաև Քարաքյոյի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի։
Oր 3
- Նավարկություն դեպի՝ հայաշատ Քընալը կղզի (Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայկական գերեզմանատուն ու հայկական այլ շինություններ)։ Քայլարշավ Ստամբուլի ժամանակակից կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակ, Իսթիքլալ պողոտա, Սբ․ Երրորդություն հայկական եկեղեցի, Արա կաֆե, Գալաթայի աշտարակ:
Oր 4
- Այցելություն Ակոս թերթի խմբագրության նախկին շենք, որի դիմաց դավադիր կրակից սպանվել է թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Ապա կայցելենք Շիշլիի հայկական գերեզմանատուն, որտեղ հանգչում են մի շարք անվանի պոլսահայեր։ Օրվա 2-րդ կեսը՝ ազատ ժամանակ։
Oր 5
-Այցելություններ Սբ. Սոֆիա տաճար*, Կապույտ մզկիթ (Սուլթան Ահմեդ) և Թոփքափը պալատ* կամ Ցիստեռնա Բազիլիկա* (բյուզանդական ստորգետնյա ջրամբար)։ 19:30 տեղափոխություն օդանավակայան, մեկնում Երևան (թռիչք՝ ժ․ 23:25)։

Առաջիկա տուրեր

  • 06.03.2027 - 08.03.2027 109 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 3 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից ժ․ 03։00 (Դալմա Ա/Կ դիմացից) դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
  • 133 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 4 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակ լեռով և կհասնենք Վասպուրական (Վան) նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ: Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Խալդյան Դարպաս, Վանա կատուների բուծարան: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում կամ Մուշում:
  • 28.04.2027 - 02.05.2027 159 000 դրամ

    Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ՝ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Ագռավաքար, Վանա կատուների բուծարան: Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է հազարամյա ճարտարապետական գլուխգործոց Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում: