Արևմտյան Հայաստան և Կիլիկիա 10 օր

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Close
Սկիզբ Ավարտ
08.08.2024 17.08.2024
15.08.2024 24.08.2024
17.07.2025 26.07.2025
Շրջագայության արժեքը` 319.000 դրամ +17000 դր. Վիզա

Արժեքը ներառում է`

  • Մուտքավճարներ (բացի Կապադովկիայի թանգարանից)
  • Հյուրանոց 3*
  • Սնունդ (2 անգամյա)
  • Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
  • էքսկուրսավար

Ուղարկել պատվերի հայտ

Տուրի օրական գրաֆիկը

Oր 1
Մեկնում Երևանից (ժ․ 03։00) դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը՝ մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ ԱՆի ՝ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակ լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում։
Oր 2
Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Ագռավաքար, Վանա կատուների բուծարան: Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է հազարամյա ճարտարապետական գլուխգործոց Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
Oր 3
Մուշում կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ թաղված է եղել Գևորգ Չաուշը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնուհետև կշարունակենք մեր ուխտագնացությունը Դիարբեքիր,որտեղ կտեսնենք հայկական գործող Սբ․ Կիրակոս եկեղեցին։ Գիշերակաց Սիվերեքում։
Oր 4
Առավոտյան կբարձրանանք Նեմրութ սար՝ հեթանոսական աստվածների արձանները տեսնելու, այնուհետև կշարունակենք մեր ուղևորությունը դեպի Կոռիկոսի ծովափ։ Գիշերակաց ծովափի հյուրանոցում։
Oր 5
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:
Oր 6
Կոռիկոսից կուղևորվենք Մուսա լեռան Վաքըֆ գյուղ (ներկայիս Թուրքիայի միակ հայկական գյուղ), կայցելենք գյուղի գործող հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի: Օրվա 2-րդ կեսին կմասնակցենք Մուսա լեռան հարիսայի արարողությանը։ Գիշերակաց Հաթայում։
Oր 7
Առավոտյան կմասնակցենք Վաքըֆ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, ապա կմեկնենք Իսքենդերուն քաղաք (Ալեքսանդրետ), որտեղ կտեսնենք հայկական Քառասուն մանուկ եկեղեցին (բաց լինելու դեպքում)։ Այնուհետև կմեկնենք բացահայտելու Կիլիկյան Հայաստանի հզոր բերդերից Լևոնաբերդը, Անարզաբան ու երբեմնի նայրաքաղաք Սիսը՝ անառիկ բերդով։ Գիշերակաց Ադանայում։
Oր 8
Ադանայից կմեկնենք Կապադովկիա Կապադովկիա: Շրջայց կկատարենք քաղաքում, կտեսնենք սնկաձև ժայռեր ու ստորգետնյա եկեղեցիներ: Կհասնենք Կեսարիա, կայցելենք Կեսարիայի գործող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գիշերակաց - Կեսարիա (Կայսերի)։
Oր 9
Կեսարիայից Սեբաստիայով (Սվազ) կմեկնենք Երզնկա (ժամանակ լինելու դեպքում Սեբաստիայում կտեսնենք միջնադարյան Կեռ կամուրջը Ալիս գետի վրա)։ Երզնկաում կտեսնենք Ծաթգեղի Ս. Աստվածածին եկեղեցին ու Երզնկայի հիասքանչ ջրվեժը: Գիշերակաց Էրզրումում։
Oր 10
Առավոտյան Էրզրումից կշարժվենք դեպի Կարս՝ ճանապարհին (Բասենում) կանգ առնելով Արաքս և Մուրց գետերի մախառնման վայրում կառուցված Հովվի կամրջի մոտ։ Կարսում կբարձրանանք Կարուց բերդ, կտեսնենք Սբ. Առաքելոց եկեղեցին (վերածված մզկիթի), Վարդանի կամուրջը։ Վերադարձ Երևան:

Առաջիկա տուրեր

  • 25.07.2025 - 27.07.2025 89 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 3 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
  • 24.07.2025 - 27.07.2025 123 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 4 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակ լեռով և կհասնենք Վասպուրական (Վան) նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ: Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Խալդյան Դարպաս, Վանա կատուների բուծարան: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում կամ Մուշում:
  • 01.08.2025 - 05.08.2025 149 000 դրամ

    Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ՝ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ/Ագռավաքար, Վանա կատուների բուծարան: Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է հազարամյա ճարտարապետական գլուխգործոց Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում: