Արմ․ Հայաստան և Կապադովկիա 6 օր

Ծովակ Հյուսիո լիճ, Կարս, Էրզրում, Կապադովկիա, Նեմրութ, Մուշ, Երզնկա, Սեբաստիա, Կեսարիա, Նեմրութ, Դիարբեքիր, Մուշ, Վան, նավարկություն Վանա լճում, Աղթամար կղզի (Սբ․ Խաչ եկեղեցի), Բերկրիի ջրվեժ, Անի

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Close
Սկիզբ Ավարտ
21.06.2024 26.06.2024
19.07.2024 24.07.2024
Շրջագայության արժեքը` 175 000 դրամ +15000դր․ վիզա

Արժեքը ներառում է`

  • Թանգարանային մուտքի վճարներ
  • Տրանսպորտ
  • Էքսկուրսավար (Հայերեն)
  • Նախաճաշ, ընթրիք
  • Հյուրանոց 3*

Ուղարկել պատվերի հայտ

Տուրի օրական գրաֆիկը

Oր 1
Երևան-Կարս (Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն): Կարսից կուղևորվենք Բասեն, կայցելենք Հովվի կամուրջ: Այնուհետև կուղևորվենք Էրզրում, որտեղ կտեսնենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, կայցելենք Սանասարյան Վարժարան: Գիշերակաց Երզնկայում։
Oր 2
Երզնկայում կտեսնենք Երզնկայի հիասքանչ ջրվեժը, ապա կուղևորվենք դեպի Սեբաստիա: Մեր գեղեցիկ ճանապարհորդության հաջորդ կետը կլինի Կեսարիան, որտեղ կանգ կառնենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դարպասների մոտ և կծանոթանանք եկեղեցու և տեղի պատմության մանրամասներին: Կշարունակենք Ճանապարհը դեպի Կապադովկիա։ Գիշերակաց Կապադովկիայում:
Oր 3
Առավոտյան Կապադովկիայում կտեսնենք միջնադարյա մի շարք ժայռափոր եկեղեցիներ ու բնության կերտած նմանը չունեցող հուշարձաններ: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Ադյաման։ Գիշերակացը Ադյաման կամ Կյախտա։
Oր 4
Հաջորդ կանգառը Նեմրութն է: Առավոտ կանուխ կբարձրանանք Նեմրութ սարը՝ հեթանոսական աստվածների արձանները տեսնելու, Նեմրութից Դիարբեքիր ճանապարհին կանգ կառնենք Եփրատ գետի ափին՝ վայելելով նրա ամբողջ հմայքը: Դիարբեքիրում կայցելենք Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ․ Կիրակոսը։ Գիշերակաց Մուշում:
Oր 5
Կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնուհետև կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ, Վանա կատուների տուն: Գիշերակաց Վանում:
Oր 6
Վանից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի : Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Վերադարձ Երևան

Առաջիկա տուրեր

  • 77 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 3 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց Մուշում:
  • 107 000 դրամ

    Արևմտյան Հայաստան 4 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    - Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում:
  • 132 000 դրամ

    Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր

    Oր 1
    - Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում
    Oր 2
    Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Մուշում: