- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ Անի՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերան գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակաց Վանում