Դասական տուր Հայաստանում 7 օր

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Տուրի սկսելու և ավարտի օրերը

Close
Օրերի և այլ մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել

+374 10 60-65-40

+374 96 40-65-40

+374 55 36-65-40

Շրջագայության արժեքը`

Արժեքը ներառում է`

Ուղարկել պատվերի հայտ

Տուրի օրական գրաֆիկը

Oր 1
Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: Շրջայց Երևանով, որի ընթացքում կտեսնենք Հաղթանակի զբոսայգին, Մայր Հայաստան հուշահամալիրը, Կասկադ համալիրը, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարանը, Օպերային թատրոնի շենքը: Հայկական երգ ու պարի ներքո կհամտեսենք հայկական կերակրատեսակներ լավագույն ռեստորաններից մեկում: Ընթրիքից հետո զբոսանք Երևանի Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում: Վերադարձ հյուրանոց:
Oր 2
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Էքսկուրսիա Էջմիածնի Մայր Տաճարում (4-րդ դար), Էջմիածնի գանձարանում, որտեղ պահպանվում է Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին, և այլ սուրբ մասունքներ: Այց Զվարթնոց՝ հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Ավանդական ճաշ տեղի ռեստորաններից մեկում: Վերադարձ Երևան և այցելություն Մատենադարան՝ ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը:
Oր 3
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Խոր Վիրապ (17-րդ դարի վանք-ամրոց), որտեղից կարելի է տեսնել Արարատը ամենագեղեցիկ դիրքից: Այց Նորավանք (13-14 դդ.), այնուհետև այց «Թռչունների» քարանձավ, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն կոշիկն ու գինու թասը, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը դեռևս 6000 տարի առաջ զբաղվել է գինեգործությամբ: Տեղական գինու համտես և ճաշ Արենի գյուղում: Այց Տաթևի վանական համալիր, որտեղ Հալիձորից աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանողին մեզ կհասցնի Տաթևի վանք: Էքսկուրսիա վանքում և մեկնում Գորիս: Ընթրիք քաղաքի ռեստորաններից մեկում: Գիշերակաց Գորիսում:
Oր 4
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Խնձորեսկ՝ հնագույն քարանձավային բնակատեղի, ուր կհասնենք Ճոճվող կամրջի միջոցով: Այնուհետև այց Քարահունջ (Զորաց Քարեր, մ.թ.ա VI)՝է աշխարհի հնագույն աստղադիտարան: Կմեկնենք Շաքիի ջրվեժ, որը Սյունիքի մարզի ամենագեղեցիկ ջրվեժներից է: Կանգառ Վայոց ձորի լավագույն ռեստորաններից մեկում, որտեղ կհամտեսենք գառան մսով խաշլամա և հայկական կոլորիտային ուտեստներ: Գիշերակաց Երևանում:
Oր 5
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Կեչառիսի վանական համալիր Ծաղկաձորում: Կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Այց Գեղարդի վանական համալիր (12-13դդ. ), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքը: Այց Գառնի գյուղ, որտեղ կմասնակցենք հայկական լավաշի թխման արարողությանը և համտես կանենք գյուղական ճաշի հետ համատեղ: Այց Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Քայլարշավ Գառնու ձոր, որտեղ կտեսնենք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Այցելություն Սևանալիճ: Գիշերակաց Երևանում:
Oր 6
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սաղմոսավանք (13-րդ դար) և միջնադարյան բերդաքաղաք Ամբերդ: Վերադարձ Երևան: Այցելություն Վերնիսաժ՝ հուշանվերների, հայկական քաղցրավենիքների և չրեղենի բացօթյա շուկա: Այց Արարատ կոնյակի գործարան և էքսկուրսիա, որի ժամանակ կհամտեսենք մի քանի տեսակի կոնյակ: Ազատ երեկո Երևանում:
Oր 7
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում օդանավակայան:

Առաջիկա տուրեր

  • 0 դրամ

    Դասական տուր Հայաստանում 7 օր

    Oր 1
    Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: Շրջայց Երևանով, որի ընթացքում կտեսնենք Հաղթանակի զբոսայգին, Մայր Հայաստան հուշահամալիրը, Կասկադ համալիրը, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարանը, Օպերային թատրոնի շենքը: Հայկական երգ ու պարի ներքո կհամտեսենք հայկական կերակրատեսակներ լավագույն ռեստորաններից մեկում: Ընթրիքից հետո զբոսանք Երևանի Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում: Վերադարձ հյուրանոց:
    Oր 2
    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Էքսկուրսիա Էջմիածնի Մայր Տաճարում (4-րդ դար), Էջմիածնի գանձարանում, որտեղ պահպանվում է Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին, և այլ սուրբ մասունքներ: Այց Զվարթնոց՝ հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Ավանդական ճաշ տեղի ռեստորաններից մեկում: Վերադարձ Երևան և այցելություն Մատենադարան՝ ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը:
  • 0 դրամ

    Խմբային տուր դեպի Իտալիա 8 օր

    Oր 1
    Երևանից թռիչք Միլան, տեղավորում հյուրանոցում։
    Oր 2
    Հայկական Քառասուն մանկանց եկեղեցի, Սանտա Մարիա դել Գրացի, Միլանի տաճար, երեկոյան զբոսանք Միլանում։