Oր 1
- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Կարսից կուղևորովենք Իգդիր, այնուհետև Բայազետ: Գիշերակաց Վանում :
Oր 2
- Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում, կամ Մուշում: