• hy
  • ru

Երեկոյան խմում եք մեկ բաժակ, առավոտյան կորցնում եք 1,5 կգ… նիհարեք 30 կգ մեկ ամսում

Բաղադրիչներ

  • Կոճապղպեղի արմատ 10 սմ երկարության
  • Կարմիր խնձոր 10-12 հատ
  • 2 կիտրոնի կեղեւն ու հյութը
  • Բնական մեղր ձեր ցանկությամբ
  • 1-2 ձողիկ դարչին
  • 4-5 լիտր ջուր

Այս ըմպելիքը ոչ միայն հարստացնում է օրգանիզմը օգտակար վիտամիններով ու միկրոէլեմենտներով, այլեւ ազատում է ավելորդ կիլոգրամներից:

Սակայն միայն սիստեմատիկ օգտագործման դեպքում :

Կոճապղպեղը ամրապնդում է իմունհամակարգը, լավացնում արյան շրջանառությունը, մաքրում օրգանիզմը, բարելավում  մաշկի գույնը:

Կիտրոնը վիտամին С-ի մեծ պաշար է, որն օգնում է նյութափոխանակությանը: Կեղեւում պարունակվող պեկտինը պատում է աղիների պատերը եւ դրական ազդեցություն ունենում աղիների միկրոֆլորայի վրա:

Մեղրը բնական հակադեպրեսանտ է:

Դարչինը նպաստում է նյութափոխանակությանը: Իսկ դրա բույրը բարձրացնում է տրամադրությունը:

Խնձորը պեկտինի,  բջջանյութի, վիտամինների ու երկաթի հարուստ պաշար է: Խնձորը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, նպաստում մարսողությանը:

Պատրաստման եղանակը

  • Կոճապղպեղը մաքրել, կտրատել բարակ օղակաձեւ եւ լցնել կաթսայի մեջ:
  • Խնձորների վրա կտրվածքներ անել , կիտրոնի կեղեւի եւ դարչինի հետ ավելացնել կոճապղպեղին:
  • Լցրեք  4-5 լիտր ջուր դնել կրակին, եռալուց հետո եփել  եւս 3 րոպե
  • Կրակից վերցնել եւ քամել
  • Փակել կափարիչով եւ թողնել սառի ու թրմվի:
  • Գոլ ըմպելիքին ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը: Քաղցրությունը ձեր ցանկությամբ կարգավորեք մեղրի օգնությամբ:

Կարող եք խմել տաք եւ սառը վիճակում, երեկոյան մեկ բաժակ:

Փորձեք եւ չեք փոշմանի: