Historical Cilicia 8 days

Historical Cilicia –  Tour price: 550$

 

The prices include:

  • Transportation (minibus 15-17 seats)
  • Hotel 3,4*
  • Food (breakfast, dinner)
  • Entrance fees to museums
  • Guide (Armenian, Russian, English and other languages​​)

 

Minimum 14 people
If the number of people is less than the specified we will have to increase the price by mutual agreement.

 

 

Oր 1
- Մեկնում Երևանից: Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Այնուհետև կուղևորվենք Էրզրում: Կայցելենք Սբ. Աստվածածին եկեղեցի, Սանասարյան վարժարան, բյուզանդական Թեոդուպոլիս բերդ: Գիշերակաց Բինգյոլում:
Oր 2
- Բինգյոլից կուղևորվենք Խարբերդ (Էլյազըք): Այստեղ կտեսնենք Խարբերդի ուրարտական բերդը: Այնուհետև կուղևորվենք Նեմրութ սար, որտեղ կտեսնենք հեթանոս աստվածների արձանները և Երվանդունիների արքայական դամբարանը: Կշարունակենք մեր շրջագայոությունը դեպի Մալաթիա: Մալաթիայում կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Գիշերակաց Մալաթիայում:
Oր 3
- Մալաթիայից կուղևորվենք Իսկանդերուն՝ Քառասուն մանուկների եկեղեցի և Իսսոս: Այնուհետև կուղևորվենք Մուսա լեռան Վաքըֆ գյուղ, կայցելենք գյուղի գործող հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի: Գիշերակաց Ադանայում:
Oր 4
- Կշրջենք հին Ադանայում և կտեսնենք Հուստինանոս կայսեր կամուրջը: Ադանայից կշարժվենք դեպի Տարսոն՝ Սբ. Պողոս եկեղեցի և Կլեոպատրայի դարպասներ: Այնուհետև կուղևորվենք Մերսին, կշրջենք քաղաքում և կտեսնենք Պոմպեոպոլիս քաղաքի ավերակները: Կշարունակենք շրջագայությունը դեպի Քըզքակելսի ծովափ և կտեսնենք Կոռիկեսի ծովային և ցամաքային բերդերը: Գիշերակաց Քըզքալեսի ծովափին:
Oր 5
- Վաղ առավոտյան կուղևորվենք Սելևկիա, ապա Անամուռ բերդ: Գիշերակաց Քըզքալեսի ծովափին:
Օր 6
- Քըզքալեսի ծովափից կայցելեք Կանիտելա քաղաքի ավերակները, այնուհետև կուղևորվենք Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս: Սիսում կտեսնենք Սիսի թագավորական բերդը և կշարունակենք մեր շրջագայությունը Անարզավա և Լևոնաբերդ: Գիշերակաց Այնթափում:
Օր 7
- Այնթափում կտեսնենք բերդը և Սբ. Աստվածածին եկեղեցին՝ վերածված մզկիթի: Այնուհետև կուղևորվենք կաթողիկոսանիստ Հռոմկլա: Հռոմկլայից կշարունակենք մեր շրջագայոությունը դեպի Դիարբեքիր, որտեղ կտեսնենք Սբ. Կիրակոս եկեղեցին և պատմական քաղաքի բերդապարիսպները: Գիշերակաց Մուշում:
Օր 8
Մուշում կտեսնենք Սբ. Մարինե եկեղեցին: Կուղևորվենք Արածանի գետի վրա գտնվող Սուլուխի կամուրջ: Վերադարձ Երևան: