• hy
  • ru

Բոլոր տուրերը

  • 0 դրամ

    Դասական տուր Հայաստանում 7 օր

    Oր 1
    Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: Շրջայց Երևանով, որի ընթացքում կտեսնենք Հաղթանակի զբոսայգին, Մայր Հայաստան հուշահամալիրը, Կասկադ համալիրը, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարանը, Օպերային թատրոնի շենքը: Հայկական երգ ու պարի ներքո կհամտեսենք հայկական կերակրատեսակներ լավագույն ռեստորաններից մեկում: Ընթրիքից հետո զբոսանք Երևանի Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում: Վերադարձ հյուրանոց:
    Oր 2
    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Էքսկուրսիա Էջմիածնի Մայր Տաճարում (4-րդ դար), Էջմիածնի գանձարանում, որտեղ պահպանվում է Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին, և այլ սուրբ մասունքներ: Այց Զվարթնոց՝ հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Ավանդական ճաշ տեղի ռեստորաններից մեկում: Վերադարձ Երևան և այցելություն Մատենադարան՝ ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: