Պարսկահայք 4 օր
Հոկտեմբեր 12-15 (95.000 դր)

Պարսկահայք    – Շրջագայության արժեքը: 120,000 դր.
Արժեքը ներառում է՝

  1. Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
  2. Հյուրանոց
  3. Սնունդ (2 անգամյա)
  4. Թանգարանային մուտքի վճարներ
  5. էքսկուրսավար
Սկիզբ Ավարտ
12 Հոկտեմբեր 2016 15 Հոկտեմբեր 2016
Oր 1
- Երևանից կուղևորվենք դեպի Մեղրի, կհատենք հայ-իրանական սահմանը: Կուղևորվենք դեպի Ջուլֆա և կտեսնենք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, ճանապարհին կտեսնենք Սուրբ Մարիամ Աստվածածնի և Հովվի եկեղեցիները: Երեկոյան կհանգստանանք Ջուլֆա քաղաքում:
Oր 2
- Կայցելենք Մակու քաղաք, Ավարայրի դաշտ, Սբ. Թադեի վանք, այնուհետև կանցնենք Խոյ քաղաքով, կտեսնենք Սալմաստ քաղաքին մոտ գտնվող Փայաջուկ գյուղը, որը հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդավայրն է: Երեկոյան կհանգստանանք Ուրմիա քաղաքում:
Oր 3
- Առավոտյան կշրջենք Ուրմիայում, կայցելենք տեղի հայկական եկեղեցի: Ուրմիայից կշարժվենք դեպի Թավրիզ, ճանապարհին կանգ կառնենք Ուրմիա լճի մոտ: Շարունակելով ուղևորությունը կմեկնենք Քենդովան բնակավայր և կտեսնենք ժայռերի մեջ փորված տներ, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում: Թավրիզում կայցելենք Հայոց Առաջնորդարան, Թավրիզի հին շուկա և Երկնագույն մզկիթ: Երեկոյան Թավրիզից կմեկնենք դեպի Ջուլֆա և գիշերը կհանգստանանք տեղի հյուրանոցում:
Oր 4
- Առավոտյան Թավրիզից կուղևերվենք դեպի հայ-իրանական սահման և կվերադառնանք Երևան: