Հեքիաթային ՀԱՄՇԵՆ և ԱՆԻ 4 օր
(230$)

Հեքիաթային Համշեն և Անի    – Շրջագայության արժեքը: 230$
Գները ներառում են՝

  1. Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
  2. Հյուրանոց 3*
  3. Սնունդ (2 անգամյա)
  4. Թանգարանային մուտքի վճարներ
  5. էքսկուրսավար (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների տիրապետող)

 

 

Oր 1
- Երևանից դուրս գալով՝ կանցնենք հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով, ապա հրաշագեղ Ջավախք աշխարհով:Այնուհետև Ակթաշի (Կարծախի) նոր անցակետով մուտք կգործենք ներկայիս Թուրքիայի տարածք՝ Արդահան նահանգ: Այստեղից կուղևորվենք Անի՝ Ճանապարհին տեսնելով Չըլդըր (Ծովակն) լիճ : Անիից հետո կմեկնենք Կարս: Շրջայց քաղաքում՝ Կարսի բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն….: Այնուհետև կուղևորվենք Էրզրում՝ ճանապարհին կանգ առնելով Բասենի դաշտում՝ Հովվի կամրջի ՝ Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ:
Oր 2
- Էրզրումում կտեսնենք Էրզրումի բերդը, Սբ. Աստվածածին եկեղեցին Սանասարյան վարժարանը, որից հետո ճամփա կբռնենք դեպի Համշեն աշխարհ: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի խոշորագույն գետերից Ճորոխը, գեղեցիկ տեղադրությամբ Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակի տարածքով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ համշենյան գեղատեսիլ Խոփա քաղաքն է: Կտեսնենք 48 մետր բարձրություն ունեցող Թորթումի ջրվեժը և լիճը, ոլորապտույտ ճանապարով կբարձրանանք Իշխանի գյուղ, որտեղ էլ գտնվում է Իշխանի վանքը: Հետո կուղևորվենք առաջ՝ հերթով հիանալու Խախուվանքի (Սբ. Աստվածածին), Օշքվանքի մշակութային արժեքներով:
Oր 3
- Այստեղ նախատեսված է տպավորությունների նոր չափաբաժին: Սև ծովի ափին նախաճաշելուց հետո Արհավիս կուղևորվենք՝ բացահայտելու Համշենի մյուս հրաշալիքները, տեսնելու հանրահայտ Զույգ կամուրջները և Մանչունայի հրաշագեղ ջրվեժը (70մ, 1կմ քայլարշավ սաղարթաղիտ անտառով), այնուհետև կուղևորվենք Քաջքարի հպարտ լեռներ: Կբարձրանանք սաղարթախիտ անտառներում ժայռերի վրա վեր խոյացող Զիլքալե ամրոցը, ապա կայցելենք Այդերի հայտնի հովիտը, որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ և պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆըրթընա գետի վրա:
Oր 4
- Խոփայից կուղևորվենք Բորչկա (Սևլիճ) այնուհետև Շավշատ: Շավշատում կտեսնենք հայտնի բերդը, իսկ ցանկացողները կկարողանան բերդի ամենաբարձր կետից վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Վերադարձ Երևան