Տուր Աղթամար 3 օր

Տուր Աղթամար – Շրջագայության արժեքը: 65.000 դրամ

 

Գները ներառում են՝

  • Տրանսպորտ
  • Հյուրանոց 3*
  • Սնունդ (2 անգամյա)
  • Թանգարանային մուտքի վճարներ
  • էքսկուրսավար

 

 

 

Ամեն ուրբաթ 2017 Ամեն կիրակի 2017
Oր 1
- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Գիշերակաց Բայազետում:
Օր 2
- Բայազետից կուղևորովենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում:
Oր 3
- Վանից կուղևորվենք Կարս կայցելենք Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Վերադարձ Երևան: