Տուր Պատմական Հայաստան (Արևմտյան Հայաստան) 4 օր
Հոկտեմբեր 13-16 (92,000 դր.)

Տուր Պատմական Հայաստան (Արևմտյան Հայաստան) – Շրջագայության արժեքը: 100,000 դրամ

Գները ներառում են՝

  1. Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
  2. Հյուրանոց 3*
  3. Սնունդ (2 անգամյա)
  4. Թանգարանային մուտքի վճարներ
  5. էքսկուրսավար

 

 

Սկիզբ Ավարտ
13 Հոկտեմբեր 2016 16 Հոկտեմբեր 2016
Oր 1
- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Կարսից կուղևորովենք Իգդիր, այնուհետև Բայազետ, որտեղ կտեսնենք Դարոյնք ամրոցը և Իսհակ փաշայի պալատը: Գիշերակաց Բայազետում:
Օր 2
- Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ,Վանա կատուների տուն: Վանից կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Մուշում:
Oր 3
- Մուշում կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը:Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնուհետև կշարունակենք մեր ուղևորությունը Մշո Սբ. Կարապետ վանքի ավերակներ կամ Դերջան (աշխարհի ամենաբարձր խաչքարեր, Սբ. Դավիթ մատուռ, Սբ. Հովհաննես եկեղեցի): Մշո դաշտից կմտնենք Բինգյոլ և կուղևորվենք Էրզրում (Կարին), որտեղ կտեսնենք Թեոդոպոլիսի բերդը, Սանասարյան վարժարանը, Սբ. Աստվածածին եկեղեցին: Գիշերակաց Էրզրումում:
Oր 4
- Էրզրումից կուղևորվենք Խախուվանք (Սբ. Աստվածածին եկեղեցի), Օշքվանք, այնուհետև գեղատեսիլ Թորթումի լիճ և ջրվեժ(48-50մ): Վերադարձ Երևան: