Արևմտյան Հայաստան և Տայք 7 օր
Օգոստոս 10-16, 21-27 (140.000դր.)

Արևմտյան Հայաստան և Տայք – Շրջագայության արժեքը: 185,000 դր.

Գները ներառում են՝

  1. Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
  2. Հյուրանոց 3*
  3. Սնունդ (2 անգամյա)
  4. Թանգարանային մուտքի վճարներ
  5. էքսկուրսավար (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների տիրապետող)

 

10 Օգոստոս 2017 16 Օգոստոս 2017
21 Օգոստոս 2017 27 Օգոստոս 2017
9 Սեպտեմբեր 2017 15 Սեպտեմբեր 2017
7 Հոկտեմբեր 2017 13 Հոկտեմբեր 2017
Oր 1
- Երևան - Արդահան - Տայք (Իշխան եկեղեցի (VII դար), Թորթումի ջրվեժ (48մ), Օշքի վանք (X դար), Խախուվանք (Սբ. Աստվածածին եկեղեցի)) - Էրզրում
Oր 2
- Էրզրում (Էրզրումի բերդ, Սբ Աստվածածին եկեղեցի, Սանասարյան վարժարան) - Ապարանք վանք (Սբ. Հովհաննես եկեղեցի (XVII դար), Սբ. Դավիթ մատուռ և 6 մետր բարձրություն ունեցող խաչքարեր (XII դար)) - Երզնկայի ջրվեժ (30-40մ.) - Խարբերդ
Oր 3
- Խարբերդ (Ուրարտական բերդ, Սբ. Մարիամ եկեղեցի) - Եփրատ գետ - Նեմրութ (Հեթանոսական աստվածների արձաններ) - Մալաթիա կամ Դիարբեքիր
Oր 4
- Մալաթիա (Սբ. Երրորդություն եկեղեցի) կամ Դիարբեքիր (Սբ. Կիրակոս եկեղեցի, Պատմական պարիսպներ) - Բինգյոլ կամ Սասնա լեռներ - Մուշ
Oր 5
- Մուշ (Արածանի գետ, Մշո դաշտ, Սուլուխի կամուրջ, Սբ. Մարինե եկեղեցի) - Դատվան - Աղթամար կղզի (Վանա տառեխի հյուրասիրում) - Վան (Վանի բերդ, վանա կատուների տուն, Մհերի դուռ)
Օր 6
- Վան - Վարագավանք - Բերկրիի ջրվեժ (15-20մ.) - Բայազետ (Դարոյնք ամրոց) - Արարատ սար - Իգդիր - Կարս
Օր 7
- Կարս (Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն) - Անի (Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Կաթողիկե մայր Տաճար, Գագկաշեն, Սբ. Առաքելոց և այլ եկեղեցիներ) - Երևան