Արևմտյան Հայաստան և Կիլիկիա 9 օր
Տուր Կիլիլիա

Արևմտյան Հայաստան և Կիլիկիա    – Շրջագայության արժեքը: 250,000 դր.

 

Գները ներառում են՝

  1. Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
  2. Հյուրանոց 3*
  3. Սնունդ (2 անգամյա)
  4. Թանգարանային մուտքի վճարներ
  5. էքսկուրսավար

 

 

 

 

Սկիզբ Ավարտ
10 Հոկտեմբեր 2016 18 Հոկտեմբեր 2016
Oր 1
- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Գիշերակաց Բայազետում:
Oր 2
- Բայազետում կտեսնենք Դարոյնք ամրոցը և Իսհակ փաշայի պալատը: Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ, Վանա լճով կնավարկենք Կտուց կղզի: Գիշերակաց Վանում:
Oր 3
- Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Սբ. Խաչ եկեղեցուց կուղևորվենք Բիթլիս: Բիթլիսում կայցելենք նրա անառիկ բերդը, որի հիմնադրումը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ: Մուշում կտեսնենք Սբ. Մարինե եկեղեցին: Կուղևորվենք Արածանի գետի վրա գտնվող Սուլուխի կամուրջ: Գիշերակաց Մուշում:
Oր 4
- Մուշից կշարունակենք մեր շրջագայոությունը դեպի Սասուն: Այնուհետև կայցելենք Դիարբեքիր, որտեղ կտեսնենք Սբ. Կիրակոս եկեղեցին և պատմական քաղաքի բերդապարիսպները: Դիարբեքիրից կուղևորվենք Նեմրութ սար, որտեղ կտեսնենք հեթանոս աստվածների արձանները և Երվանդունիների արքայական դամբարանը: Գիշերակաց Նեմրութում:
Oր 5
- Նեմրութից կճանապարհվենք Եդեսիա քաղաք, որտեղ կտեսնենք կտեսնենք հին քաղաքի բերդը, կայցելենք հռչակավոր “սուրբ ձկների” ավազանը: Այնուհետև կուղևորվեք Այնթափ՝ ճանապարհին կանգ առնելով կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Գիշերակաց Այնթափում:
Օր 6
- Այնթափում կտեսնենք բերդը և Սբ. Աստվածածին եկեղեցին՝ վերածված մզկիթի: Այնթափից կուղևորվենք Մուսա լեռան Վաքըֆ գյուղ, կայցելենք գյուղի գործող հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի: Մուսալեռից կմեկնենք Տարսոն (Պողոս Առաքյալի ծննդավայր), կտեսնենք Սբ. Պողոս եկեղեցին՝ մզկիթի վերածված, Կլեոպատրայի դարպասները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը: Գիշերակաց Կոռիկոս ծովափին:
Օր 7
- Կոռիկոսում կլինենք ցամաքային և ծովային բերդերում: Կոռիկոս ծովափից կուղևորվենք Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս և կտեսնենք Սիսի թագավորական բերդը, այնուհետև կլինենք Կիլիկյան Հայաստանի երկու՝ Անարզաբա և Լևոնկլա, հզոր բերդերում: Գիշերակաց Մարաշում:
Օր 8
- Մարաշում կլինենք բերդում և հայկական թաղամասում: Մարաշից կուղևորվենք Մալաթիա: Մալաթիայում կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այնուհետև կշարունակենք շրջագայությունը դեպի Խարբերդ (Էլյազըք): Այստեղ կտեստենք Խարբերդի բերդը, հայկական թաղամասը և Սբ. Մարիամ եկեղեցին: Այնուհետև կուղևորվենք Էրզրում: Կայցելենք Սբ. Աստվածածին եկեղեցի, Սանասարյան վարժարան: Գիշերակաց Էրզրումում:
Օր 9
- Էրզրումից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Վերադարձ Երևան: